News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ես տեղեկությունների չեմ տիրապետում Ռուբեն Հակոբյանի հրաժարականի վերաբերյալ, հետեւաբար գնահատական չեմ կարող տալ կատարվածին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը:

Մանուկյանի խոսքով, խմբակցության ղեկավարի հրաժարականն ու նոր ղեկավարի ընտրությունն իրենց իրավունքն է: «Ես հարգում եմ բոլոր կուսակցությունների սուվերեն իրավունքները»,- ամփոփել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հոկտեմբերի 22-ին հրաժարական է ներկայացրել՝ այդպես էլ չնշելով պատճառը: Խմբակցության նիստում նոր ղեկավար է նշանակվել Զարուհի Փոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ