News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավարի հրաժարականը համապատասխանում է տվյալ քաղաքական ուժի կրկնվող սցենարին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանը:

Սահակյանի խոսքով, նախորդ գումարման Ազգային ժողովում պարբերաբար փոխվում էին թե ղեկավարը, թե քարտուղարը: ««Ժառանգություն» կուսակցությունը երբեք էլ ազդեցիկ ընդդիմադիր ուժ չի եղել, ես վստահ եմ, առավել եւս տարիների ընթացքում բացակայաել է քաղաքական գործունեության դրսեւորումները: Նրանցից յուրաքանչյուրը ղեկավարվում է ոչ թե քաղաքական սկզբունքներով, այլ հակասական որոշումներով: Քաղաքական դաշտում ընդհանուր իրավիճակի պատճառով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարին ձայների զգալի քանակ ստացավ, բայց, քաղաքական ռեզերվ չունենալով, կորցրեց դրանք»,- ասել է Սահակյանը:

Հարցին, կարելի է հրաժարականը կապել Զարուհի Փոստանջյանի հարցի նկատմամբ Հակոբյանի դիրքորոշման հետ, Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե «այդ հարցով փոստանջյանը խայտառակել է «Ժառանգություն» կուսակցությանը»:

Ըստ Սահակյանի, Ռուբեն Հակոբյանն այն գործիչն է, ում քննադատությունը հաճախ բարդ է կուլ տալ մի փութ մեղրով. ««Ժառանգությունում» մեկ փորձառու գործիչ կար, ով իրենց կուսակցական սցենարի զոհը դարձավ»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հոկտեմբերի 22-ին հրաժարական է ներկայացրել՝ այդպես էլ չնշելով պատճառը: Խմբակցության նիստում նոր ղեկավար է նշանակվել Զարուհի Փոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ