News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը Շվեյցարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում` ակտիվ համագործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, որ ԱԱԽ քարտուղարը նախ շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:

Դեսպանի խնդրանքով Բաղդասարյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային խնդիրներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, ինչպես նաեւ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մտադրությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱԽ քարտուղարի առաջիկայում Շվեյցարիա կայանալիք այցի հետ կապված կազմակերպչական հարցեր: Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ խոստացել ջանքեր գործադրել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման եւ խորացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ