News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Աթայանցի  ճարտարապետական արվեստանոցը ճարտարապետական հայեցակարգ կմշակի Գերագույն եւ Բարձրագույն արբիտրաժային դատարանների շենքային համալիրների համար, որոնք պետք է Պետերբուրգ տեղափոխվեն, շաբաթ օրը լրագրողների հայտնել է նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կոժինը նշել է, որ մրցութային հանձնաժողովի վերջնական որոշումը համընկել է ներկայացված  հայեցակարգերի վերաբերյալ պետերբուրգցիների արձագանքներին, ինչպես նաեւ Ելցինի անվան նախագահական գրադարանի կայքում օգտվողների թողած կարծիքներին:

Նախագահի գործերի կառավարիչը հավելել է, որ մրցութային հանձնաժողովի անդամները ճարտարապետական հայեցակարգի մշակման ընթացքում առաջարկել էին հնարավորություն գտնել վերոնշյալ դատարանների համալիրից ծառայողական կացարանը դուրս բերելու եւ «պատմական նմուշների ուղղակի փոխառությունից զերծ մնալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ