News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

56-ամյա  Վաչագան Ս.-ն իր մեքենայով նպաստել է մարմնավաճառ Է. Մ-ի պոռնկությամբ զբաղվելուն: Շենգավիթի  ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

56-ամյա  Վաչագան Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվար ամսից մինչև 2013թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառ Է. Մ-ին յուրաքանչյուր օրվա համար 10000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ21010» մակնիշի  ավտոմեքենան ու շրջել Երեւանի Լենինգրադյան փողոցով:

Այնուհետեւ Բագրատունյաց պողոտայում գտնվող Երեւան լճի տարածքում, որի ընթացքում Է.Մ-ը պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ ու յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 ՀՀ դրամ գումար` նպաստելով Է.Մ-ի պոռնկությամբ զբաղվելուն: Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի  1-ին մասով: Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 1-ին:

Տպել
Ամենաշատ