News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարությունը, համաձայն «2014թ մասին պետական բյուջեի մասին» օրինագծի, նախատեսվում է   80 մլրդ դրամ հատկացնել, ինչը 8 միլիարդով ավելի է նախորդ տարվա գումարի ծավալից: Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական խորհրդարանական հանձնաժողովների նիստի ժամանակ 2014-ի բյուջեի նախագծին նվիրված լսումների ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:  

Նրա խոսքով՝ բժիշկների միջին աշխատավարձը կկազմի 178 հազար դրամ, բուժանձնակազմինը՝   132 հազար, իսկ սպասարկող անձնակազմինը եւ միջին բուժանձնակազմինը՝   76 հազար:

Սաֆարյանը նաեւ ընդգծել է, որ ուշադրություն է դարձվել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման գործոնին. 121,8 մլն դրամ ավելացվել է՝ ելնելով հենց այդ գործոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ