News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը նոյեմբերի 1-ին մտել է ուժի մեջ: Նա թեմը գլխավորել է 2007-2013 թվականներին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ծնվել է 1940թ. Բեյրութում: Սովորել է Բեյրութում, ապա Երուսաղեմի պատրիարքարանում: Ֆրանսիա է ժամանել 1967թ.: Ֆրանսիայում Հայկական հիմնադրամի հիմնադիրներից է: Ֆրանսիայի թեմի առաջնորդ է ընտրվել 2007թ.-ին` Թեմական ժողովի ժամանակ, եւ ծառայում էր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում: Մի քանի գրքերի հեղինակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ