News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ժամը 11.30-ից վերականգնվել է սպառողների 70%-ի էլեկտրամատակարարումը,  NEWS.am-ի թղթակցին հայտնել է էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` մեկնաբանելով Երեւանում էլեկտրականության անջատման պատճառները:

Ըստ նրա` ժ. 10.24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի համակարգից: Ժ. 10.26-ին էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը վերականգնվել է, եւ Իրանից Հայաստան շարունակում է 1290 մՎտ հզորությամբ հոսանք մատակարարվել: Ներկրման պատճառն այն է, որ հայկական ԱԷԿ-ը, որն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի հաշվեկշռի  35-40%-ը, պլանային վերանորոգման եւ վառելիքի լիցքավորման համար կանգնեցվել է:

Խափանման հետեւանքով Հայաստանի էներգահամակարգի հաճախականությունն իջել էր 45 հերցի, ինչն էլ հանգեցրել էր սպառողների հոսանքազրկմանը:

«Ժամը 11.30-ից վերականգնվել է սպառողների 70%-ի էլեկտրամատակարարումը,  մնացածներինը վերականգնելու աշխատանքները շարունակվում են», – նշել է Հարությունյանը: Նախարարությունը ուսումնասիրում է կատարվածը` ապագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ