News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում մասնակցել է նորակառույց հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահ Սահակյանը պահանջված է համարել գյուղական բնակավայրերում ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական հաստատությունների առկայությունը՝ այն համարելով կարեւոր թե կրթության եւ գիտության զարգացման, թե գյուղում ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ