News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին, նոյեմբերի 4-ին, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «ՈՒԱԶ» եւ «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի, «ՈՒԱԶ»-ից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:

Մահացածներից 2-ը հայեր են (23-ամյա Քրիստինե Դավթյան, 48-ամյա Ելենա Դավթյան), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:

Ըստ նախնական տվյալների՝ ավտովթարի մեղավորը «ՈՒԱԶ»-ի վարորդն է, ով դուրս էր եկել հանդիպակաց ուղի:

Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը եւ ԱԻՆ աշխատակիցները:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ