News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու ԵՄ միջեւ Արեւելյան գործընկերության՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ, հնարավոր է, Հայաստանը հիշատակվի ամփոփիչ հռչակագրում:

Միեւնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը կպահպանվի՝ հավելելով, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ համագործակցություն:

Ավելի վաղ հաղոդվում էր, որ վիլնյուսյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում Հայաստանի վերաբերյալ բաժինը դատարկ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան վիլնյուսյան գագաթաժողովում կստորագրեն ու կնախաստորագրեն ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր: Սակայն սեպտեմբերի երեքին Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկիրը մտադիր է միանալ Մաքսային միությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ