News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին Ադրբեջանը ավելի քան 1030 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարը:

ՊՆ-ի տվյալով՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից ավելի քան  10 300 կրակոց է արձակել  հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ:

Այդ թվում, ադրբեջանական կողմը ավելի քան 300 անգամ գործի է դրել խոշոր տրամաչափի գնդացիրներ, ավելի քան 400 անգամ՝ դիպուկահարի զենք եւ ավելի քան 50 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահարի զենք:

Նշենք, վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես ավելացնում է Տավուշի ուղղությամբ խախտումների թիվը: Եղած տվյալներով՝ տվյալ ուղղությամբ աճել է նաեւ  խոշոր տրամաչափի սպառազինության կիրառման դեպքերի թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ