News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Զաքարյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հանդիպել է Ազգային ժողովի 4 խմբակցությունների հետ: Նա հանդպել է ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների հետ, ՀՅԴ-ի հետ կհանդիպի վաղը, իսկ ՀՀԿ-ի հետ՝ երկուշաբթի:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի մասնակցել Իշխան Զաքարյանի հետ հանդիպմանը, քանի որ այն համընկել է հանձնաժողովի նիստի հետ: Բայց նա կարծիք հայտնեց, որ  պետք է դեմ քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածությանը, քանի որ կարծում են, որ ՎՊ նախագահը պետք է լինի ընդդիմադիր ներկայացուցիչ:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենք դեռ չեն որոշել՝ ինչպես քվեարկել, առաջիկայում կորոշեն եւ կհայտարարեն: Պատգամավորն ասաց, որ հանդիպման ժամանակ իրենք բարձրացրել են այն հարցերը, որոնք ԱԺ-ում են բարձրացնում եւ որոնք շրջանառվում են մամուլում, առաջարկներ են ներկայացրել, որպեսզի իրենց պատգամավորները ներգրավեն ստուգողական, վերստուգողական աշխատանքերին, աշխատեն իրենց հանձնաժողովների հետ, տրվել են պատասխաններ իրավական հարթության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ