News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Google-ի նոյեմբերի 8-ի տոնական դուդլում  Ռորշախի հայտնի բծերն են հոգեդիագնոստիկայի հիմնադիր Հերման Ռորշախի անձի ոաումնասիրության թեստը:

Ռորշախը ծնվել է 1884թ.   նոյեմբերի 8-ին Ցյուրիխում՝ գեղանկարչի ընտանիքում:

Ռորշախը բժշկություն սովորել է Ցյուրիխում, հաճախել է Յունգի, Բլեյերի եւ հայտնի այլ հոգեբանների դասախոսություններին:

Նա մի անգամ իր դպրոցական ընկեր Կոնրադ Գերինգին պատմել է, որ հաճախորդներին թանաքի բծերի միջոցով թեստի ենթարկելու մեթոդ է մշակել: Գերինգն առաջարկել է նման փորձարկումներ կատարել իր աշակերտների հետ:

Այսպես ծնվել է անձի ոաումնասիրության հանրահայտ թեստը, որը ստացել է «Ռորշախի բծեր» անվանումը:

Թեստը կազմված է թանաքի գունավոր եւ սեւ տասը բծերից, որոնք համաչափորեն տպված են սպիտակ թղթի վրա։ Հետազոտվող մարդը պետք է նայի այդ բծերից յուրաքանչյուրին եւ ասի, թե այնտեղ ինչ է տեսնում կամ ինչ է հիշեցնում իրեն թանաքի այդ բիծը։ Ըստ հետազոտվողի նշած պատկերների էլ հոգեբանը վերլուծում է ստացված ողջ նյութը եւ եզրակացություններ է անում փորձարկվողի անձի մասին

Հերման Ռորշախը հայտնաբերել էր, որ այն փորձարկվողները, որոնք ուղիղ, համաչափ պատկեր են տեսնում անձեւ թանաքաբծերում, սովորաբար լավ են հասկանում իրավիճակը, ընդունակ են ինքնաքննադատության եւ ինքնավերահսկողության:

Բացի այդ, հոգեբանը հայտնաբերել էր, որ զգայական տարբեր վիճակներում մարդիկ տարբեր կերպ են արձագանքում գույներին եւ երանգներին:

Ռորշախը մահացել է 37 տարեկան հասակում՝ ապենդէկտոմիայի  վիրահատությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ