News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դ. Լիվանովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության եւ գիտության ոլորտին առնչվող հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են մասնավորապես, Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հնարավորությունը, Երեւանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված ընթացքը, ինչպես նաեւ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանին գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ շնորհելու եւ գործունեության նոր համաձայնագրի ստորագրման ընթացքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով նախագծերն արդյունավետ եւ հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ