News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանին պետք է կանգնեն ոչ թե ռուս, այլ հայ զինվորները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, նա նշել է, որ մեկ կենտրոնի ամբողջական ուժային ազդեցության տակ գտնվող երկրի համար անհնար է տնտեսական ինտեգրացիա սկսել մրցակից կենտրոնի հետ:

«Ինչպես մենք կարող ենք ռուս զինվորին ասել. «Կանգնիր սահմանին, կրակիր թուրք սահմանախախտների վրա, բայց տնտեսապես մենք ինտեգրվում ենք որ թե ձեզ, այլ ձեր մրցակից Եվրոպայի հետ»: Դրա համար էլ մեր սահմանները պետք է պաշտպանեն մեր քաղաքացիները»,-նշել է Հակոբյանն ու հավելել, որ Հայաստանը պետք է հավասարակշռված որոշում կայացնի այս կամ այն ուժային կենտրոնի հետ համագործակցելիս եւ չպետք է նրանց ենթարկի իր ազգային շահերը:

Նշենք, որ ռուս սահմանապահներին հեռացնելու անհրաժեշտության մասին առաջարկությունը հնչել է ժողովրդագրական ճգնաժամի եւ զանգվածային արտագաղթի ֆոնին, որի մասին մշտապես խոսում են ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում «Ժառանգությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ