News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն:

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ արտոնված նախագծի համաձայն կողմերը աջակցելու են գործընկեր-պետության ուսանողների  ուսումնական գործընթացին եւ ապահովելու են այնպիսի պայմաններ, ինչպես սեփական երկրի ուսանողների համար:

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն փորձի փոխանակման հարցում, այդ թվում՝ կրթության ոլորտում իրավական փաստաթղթերի շուրջ աշխատանքների: Կողմերը խթանելու են նաեւ գործընկեր-պետության լեզվի, պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը:

Բացի այդ, Հայաստանն ու Շվեյցարիան ջանքեր կգործադրեն՝ համագործակցելու կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ