News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Մեծ Հայրենականում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Սահակյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նման հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը եւ նշել, որ հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելը չափազանց կարեւոր է մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ազգային արժեքների եւ պատմական հիշողության պահպանման տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ