News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել նոյեմբերի 16-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների ինքնությունը: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ վթարի հետեւանքով Վրաստանի Հանրապետության 8 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք եւ տեղափոխել Դիլիջանի բժշկական կենտրոն: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան:

Ոստիկանության Դիլիջանի բաժնից հայտնեցին, որ Վրաստանի քաղաքացի 36-ամյա Թեհմուրազ Խարշիլաձեի կողմից վարած DAS –XF 430 մակնիշի բեռնատար ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասում կողաշրջվել եւ ընկել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող Վրաստանի քաղաքացի 47-ամյա Վաժա Օստատիշվիլիի վարած Mercedes Vito մակնիշի  ավտոմեքենայի վրա: Վթարի հետեւանքով Վ. Օստատիշվիլին եւ նրա ավտոմեքենայի ուղեւորներ` Վրաստանի քաղաքացիներ 30-ամյա Նինո Գոգոխիեն, 34-ամյա Գիորգի Կուպատաձեն, 62-ամյա Մանանա Գաբաշվիլին, 42-ամյա Էլենա Ռոսեցկոն, 48-ամյա Եկատերինա Մինդժոռայան, 26-ամյա Արշիլ Տոդուան եւ 35-ամյա Բեք Բադժելիձեն, տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Վիրավորները աշխատում են տարբեր կազմակերպություններում նրանց շարքում կա դեկանի տեզակալ, խմբագիր, տնօրեն, կոորդինատոր եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Դիլիջանի ոլորաններում նոյեմբերի 16-ին, ժամը 16։30-ի սահմաններում շրջվել է բերնատար մեքենա։ Բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, կան տուժածներ:

Վթարի հետեւանքով ճանապարհը փակ էր, ՃՈ աշխատակիցները փորձել են կանոնակարգել երթեւեկությունը։ Դեպքի վայրում կուտակված ավտոմեքենաների վարորդները նույնպես օգնել են փրկարարներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ