News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունիյանի փաստաբանը Մոսկվայի Տվերսկոյ դատարանում բողոք է ներկայացրել քննիչի գործողությունների դեմ, քքանի որ նա իր աշտպանյալին դատարան էր ներկայացրել միայն մի խալաթով:

«Մեղադրյալին դատարան տեղափոխել կանացի խալաթով  ու ծովափնյա հողաթափերով, կարծում եմ, կալանավորներին պահելու մասին օրենքի խախտում է»,- Life News-ին է պատմել վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նա նշել է, որ թեեւ Հարությունյանը հետաքննությանը խնդրել է կապ հաստատել իր հարազատների հետ եւ խնդրել իր համար հագուստ բերել, դա  չի արվել:

«Ստացվում է, որ քննիչը ոչնչի համար պատասխանատո՞ւ չէ: Մերկ ձերբակալեիք, մերկ բերեիք, քանի դեռ ՔԿՀ չեք հանձնել»,-վրդովված ասել է փաստաբանը:

Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի խալաթի հետ կապված պատմությունում. Համանման բողոքները՝ ուղղված դատախազությանն ու քննչական մարմիններին, ոչնչի չեն հանգեցրել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը հարությունյանը հրաշքով է ողջ մնացել:

Հարությունյանը լիովին խոստովանել է իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ