News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն վիրավորվելու նոր առիթ է գտել: Այս անգամ «առանց արտոնություն ստանալու» Լեռնային Ղարաբաղ է մեկնել Պլասիդո Դոմինգո-կրտսերը:

Մեկնաբանելով այցը՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաեւը հայտարարել է, որ «արտաքին գերատեսչությունը եւս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, որ ցանկացած չհամաձայնեցված այցելություն Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի է եւ այդ հարցը հետաքննության է ենթարկվում»:

Հիշեցնենք, որ իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին օրերս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Ի պատասխան այն հարցին, արդյոք չի վախենում հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում», նա կատակել է, որ անգամ պատրաստ է այնտեղ գիշերել, եթե սուրճ ու ծխախոտ ունենա:

Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում» հայտնի մարդկանց ավելի քան երեք հարյուր անուններ են: Այն հանգամանքը, որ «ցուցակը» արգելք չի հանդիսանում ԼՂՀ այցելելու համար, Ադրբեջանի ԱԳՆ-ին չի վրդովեցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ