News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` ՔՕ-ի 311 հոդվածի 1-ին մասի  (կաշառք ստանալու), ՔՕ-ի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու) եւ ՔՕ-ի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու) հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է դատական կարգադրիչների գործի շրջանակներում: Նա կասկածվում է նաեւ աշխատանքի ընդունելու համար խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Գործը քննվում է ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ