News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն. նոյեմբերի 18-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային, որը ժամանել է ԼՂՀ: 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարեւորվել է ԼՂՀ իշխանությունների եւ ԿԽՄԿ միջեւ հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության  ղեկավար Նիկոլաս Ֆլյորին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ