News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ 2013-ը  նշեց Երեւանի Ամերիկյան անկյունում կազմակերպված «Ժրաջան լաբորատորիա» միջոցառմամբ, որին մասնակցում էին Երեւանի թիվ 67 դպրոցի սաներն ու ուսուցիչները: «Ժրաջան լաբորատորիայի» նախաձեռնությունը առաջ է քաշվել Սմիթսոնյան հաստատության կողմից եւ նպատակ ունի նպաստել քննադատական մտածողության եւ խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը, ինչը երիտասարդների ձեռնարկատիրական ջիղը զարգացնելու կարեւոր պայման է: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվարդ Ք. Փրայսը:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը նվիրվում է աշխարհի բոլոր այն անձանց, ովքեր զբաղվում են նորարարություններով, ստեղծում են աշխատատեղեր՝ հիմնելով նոր ընկերություններ, կյանքի կոչելով նոր գաղափարներ, ինչն էլ հանդիսանում է տնտեսական աճի եւ բարեկեցության մեծացման շարժիչ ուժ: Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը նշվում է 2007թ. սկսած նոյեմբեր ամսվա ընթացքում եւ կազմակերպվում են տեղական, համապետական, միջազգային մասշտաբի միջոցառումներ՝ ոգեշնչելու ձեռնարկատիրության աշխարհում ճամփորդության դուրս եկած մարդկանց: Այս միջոցառումները, որոնք ներառում են խոշորամասշտաբ մրցույթներից ու հավաքներից սկսած մինչեւ կապեր ու ծանոթություններ հաստատելու մտերմիկ ժողովներ, օգնում են, որպեսզի մասնակիցները գտնեն գործընկերներ, մենթորներ եւ անգամ ներդրողներ՝ նրանց առաջ բացելով նոր հեռանկարներ ու հետաքրքրական հնարավորություններ:

Շաբաթվա ընթացքում նախատեսվում է նաեւ գործարար պլանների մշակման մրցույթ, սեմինար ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտների համար եւ միկրոձեռնարկատիրության մասին սեմինար գյուղաբնակ կանանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ