News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունները նորմալ են անցել: հանդիպումից դուրս գալիս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ինչպես անցան բանակցությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ», ապա նստել է մեքենան ու հեռացել:

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Քոբուրգ պալատում: Նրանց առնաձնազրույցից հետո, երկու նախագահներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա): Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ շուտով հրապարակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է:

Մինչ այդ երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Վերջինս վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ