News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երկխոսությունն ու վստահության ամրապնդումը Շվեյցարիային կողմից 2014թ.-ին ԵԱՀԿ նախագահության ընթացքում կլինեն առաջնահերթ: Այդ մասին NEWS.am-ի գրավոր հարցման պատասխանում նշել է Շվեյցարիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Պիեր Ալեն Էլտշինգեն:Նա նշել է, որ ԵԱՀԿ նախագահության ընթացքում Շվեյցարիան կաջակցի ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ջանքերին:

«Շվեյցարիայի ջանքերը կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության շրջանակներում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկության վերաբերյալ հարցին, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսվում է, Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է. « Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի դաշնային խորհրդական Դիդյե Բուրկհալտերն ու նրա թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էին Բեռնում խորհրդատվության համար»:«Հանդիպման ընթացքում Դիդյե Բուրկհալտերն ընդգծել էր Ցյուրիխյան արձանագրությունների կարեւորությունը, որոնք կնքվել էին 2009թ.-ին եւ ուղղված էին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը»,- ննշվում է Էլտշինգեի պատասխանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ