News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի է ունենում միջազգային կոնֆերանս` «Սոցիալական ցանցերը ժամանակակից հասարակությունների կյանքում. օգտագործումը եւ օգտատերեր» թեմայով, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը աջակցում են սոցցանցերի եւ նոր մեդիաների օգտագործման հարցում` որպես Հայաստանում քաղաքական աշխուժության եւ քաղաքական բանավեճերի խթանման միջոց:

Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը` Հայաստանում ընտրական գործընթացը միջազգային չափորոշիչներին համապատասխան կատարելագործելու շրջանակում: Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան  գրասենյակի կողմից` ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ: 

Շուրջ 80 մասնակիցներ` լրագրողներ, բլոգերներ, տեղական եւ միջազգային փորձագետներ, Ազգային ժողովի պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ կքննարկեն քաղաքացիական աշխուժության եւ քաղաքական գործընթացների թափանցիկության, ավանդական եւ նոր մեդիաների հարաբերակցության, ինչպես նաեւ սոցիալական մեդիաների եւ տեղեկատվական անվտանգության հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ