News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական  վարչության բուժծառայությունը նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի  մոտ լյարդի խնդիրներ  է ախտորոշել: Այս մասին այսօր` նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսին ասաց  Հայաստանի փաստաբանների պալատի  անդամ, Վարդան Սեդրակյանի փաստաբան  Ալեքսանդր Սիրունյանը:

«Մենք չէինք էլ սպասում, բայց  քրեակատարողական վարչության բուժծառայությունն ախտորոշեց: Մենք մտածում էինք, թե մեր տարած թղթերին կասեն ձեւականություն է, բայց հետազոտեցին եւ հաստատեցին, որ լյարդի խնդիր ունի»,- նշեց Ալեքսանդր Սիրունյանը: Նա նաեւ ասաց, որ շնորհակալ են, քանի որ իրենց հաճախ են թույլատրում հանձնուքներ փոխանցելը, քանի որ  նա դիետիկ է սնվում:

Փաստաբանը ասաց, որ բժիշկները հաճախ են այցելում նրան եւ Վարդան Սեդրակյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու անհրաժեշտություն չկա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ