News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Բոժոլե նուվո» («Beaujolais nouveau»)  տոնը Հայաստանում նշվում է երկրորդ անգամ, մինչդեռ 1951 թվականից ի վեր այն նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայում տոնակատարությունների մեկնարկը տրվում է Բոժո քաղաքում, որտեղ գինեգործների երթ է տեղի ունենում՝ ավանդական հագուստներով եւ խաղողի վազից պատրաստված ջահերով:

«Այս տոնի ժամանակ երբ բարձրացվում են գավաթները, հնչում է հետեւյալ արտահայտությունը. «Le Beaujolais Nouveau est arrive!» («Բոժոլե նուվո»-ն եկավ», «Եկել է երիտասարդ Բոժոլեի ժամանակը»»), - ասել է դեսպանը՝ հավելելով, որ 2012-ին Ֆրանսիայում արտադրվել է 32 մլն շիշ «Բոժոլե», որից 17 մլն-ը վաճառվել է Ֆրանսիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ