News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսակետի մոտ նոյեմբերի 25-ի երեկոյան ժ. 19:00-ի սահմաններում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ  փոխհրաձգություն էր սկսվել: Քվեմո Քարթլիի ոստիկանության աշխատակիցները կանխամտածված սպանության մեղադրանքով 6 մարդու են ձերբակալել: Հարձակվողները երկու մեքենայով են եղել եւ դեպքից հետո փորձել են փախչել, հայտնում էՎրաստանի ոստիկանության կայքը:

Ձերբակալվածներից առգրավվել է «Մակարով» ատրճանակ: Նրանք վիրավորել են երեք մարդու, որոնցից Մեհրաբ Քանդալաձեն եւ Գեորգ Պիրաշվիլին հիվանդանոցում վախճանվել են: Բոլոր տուժածները Մառնեուլից են եղել: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 108 հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ