News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե առաջիկայում Եվրամիության հետ համաձայնեցված մի ծրագրի ֆինանսավորմամբ ականազերծվելու են Հայաստանի եւ Իրանի հետ սահմանները։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը նշել է, թե սահմանների անվանգության ապահովման հարցում նոր տեխնոլոգիաներ են կիրառելու՝ շեշտելով, թե Հայաստանի եւ Իրանի հետ սահմանամերձ 15 մլն 975 հազար քմ տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվելու։

Թուրք նախարարը հայտնել է, թե այդ սահմանների հսկողության վերազինման եւ ականազերծման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 105 մլն 950 հազար ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով սահմանների հսկողության համար նոր տեխնոլոգիաներին, Մուամեր Գյուլերը հիշատակել է ջերմային  ու ինֆրակարմիր տեսախցիկները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ