News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեգենդար հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի  «Հեռուստամարաթոն-2013»-ին:

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնն անցկացվել է Լոս Անջելեսում:

«Արմենպրեսը» հայտնում է, որ հեռուստահաղորդավարը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որը նրան հրավիրել է Արցախ:

Հրավերն ընդունվել է: Մարաթոնի ընթացքում այս մասին ուղիղ եթերում  հայտարարել է արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը:

«Ամենայն հավանականությամբ Լարի Քինգը Արցախ կայցելի արդեն մոտ ժամանակներս»,- ասել է արքեպիսկոպոսը:

Հեռուստաաստղ Լարի Քինգը նվիրատվություն է արել Հայաստան Հիմնադրամի մարաթոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ