News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հայտնել է Երեւանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Նշենք, որ նոյեմբերի 28-ի երեկոյան Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում` ժամը 21.47-ին, շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին:  

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել էր Արմեն Փ.-ին եւ բազմաթիվ վնասվածքներ պատճառել:

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումները` ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին, Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի մոտ 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով քաղաքացիների նկատմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` բռունցքներով, ոտքերով, սուր ծակող-կտրող գործիքով, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արմեն Փ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով  ծանր մարմնական վնասվածքներ: Աշոտ Մ.-ն եւ նրա հանցակիցները սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Մ.-ն նոյեմբերի 29-ին, ժամը 05.23-ին, Երեւան-Վիեննա չվերթի ինքնաթիռով մեկնել է ՀՀ-ից:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների եւ Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ` Արթուր Մ.-ն Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Փ.-ի  նկատմամբ սպանության փորձ կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ