News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կեսօրին, մեկնարկել է «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության եւ մի շարք ակտիվիստների նախաձեռնած երթը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ, Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվել են Հյուսիսային պողոտա, որտեղ ոստիկանները փակել են նրանց ճանապարհը, նրանք ետ են վերադարձել, ապա նորից շարժվել Հյուսիսային պողոտա: Այժմ նրանք գտնվում են Հյուսիսային պողոտայի վերջնամասում, որտեղ ոստիկանները պատ են կազմել:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ հավաքը անօրինական է, երթը արոտնված չէ: Երթին մասնակցում են ոչ միայն ակտիվիստներ, այլեւ ներկայացուցիչներ քաղաքական ուժերից, մասնավորապես՝  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Ակտիվիստները քայլում են Հայաստանի եռագույն դրոշը ձեռքներին, բերանները՝ սեւ կտորով փակած եւ  «Դեպի բարիկադներ», «Դեկտեմբերի 2-ը չի կրկնվի», «Պուտին, նազադ», «Հայաստանը չի վաճառվելու Պուտինին», «Մաքսային միությունը հավասար է Հայաստանի գաղութացմանը», «Stop Russia», «Ռուսերենը՝ ռուսներին, մերը՝ հայերենն է,«Թշնամուն զենք վաճառողը թշնամի է» գրությամբ պաստառներով:

Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է երթի մասնակիցներիյն ուղեկցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան ոստիկանների ուղեկղությամբ: Մեր թղթակցին հարցին, թե ինչն է պատճառը, որ ոստիկանապետն այստեղ է՝ Պուտինի այցն է, թե կիեւյանի դեպքերի կրկնվելու վախը, նա այսպես պատասխանեց. «Այստեղ անօրինականություն է կատարվում, այդ պատճառով եմ այստեղ»:

Դիտարկմանը, թե այդ «անօրինականություները» հաճախ են լինում, բայց դուք այստեղ չեք լինում, խուճապի մեջ եք, Երեւանի ոստիկանապետը հրաժարվեց պատասխանել հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ