News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վայրէջք է կատարել «Շիրակ» միջազգային օդանավակայանում: Ռուսաստանի նախագահի երկօրյա պետական այցը սկսել է Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Գյումրիից (ֆոտոռեպորտաժ):

Այցի շրջանակներում Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելեն 102-րդ ռուսական ռազմաբազան: Ռուսաստանի նախագահը կմասնակցի նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համագումարի աշխատանքներին:

Երեւանում կկայանան հայ-ռուսական բանակցություններ՝ բարձր մակարդակում: Օրակարգում են երկկողմ համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, այդ թվում՝ առեւտրատնտեսական ու մշակութային-հումանիտար: Ենթադրվում է կարծիքների փոխանակում, որոնք կապված են սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի այցելության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ինչպես նաեւ ՄՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ հետագա հարցերի հետ:

Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք համատեղ փաստաթղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ