News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ից 7-ը Հայաստան են ժամանում ԱՄՆ Կանզաս նահանգի փոխնահանգապետ, դ-ր Ջեֆ Քոլյերը եւ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելին:

Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է, որ նրանք կմասնակցեն մի շարք միջոցառումների, որոնք նվիրված են Կանզաս նահանգի հետ Հայաստանի գործընկերության 10-ամյակին, ինչպես նաեւ 25 տարի առաջ Հայաստանին պատուհասած Սպիտակի ողբերգական երկրաշարժի տարելիցին:

Կանզասի նահանգի հետ գործընկերության ծրագրի ներքո Հայաստանի հետ համագործակցություն է ընթանում մի շարք ուղղություններով, որոնք ներառում են ռազմական համագործակցությունից մինչեւ մարդասիրական ծրագրերի իրականացում, որոնք բոլորը նպատակ ունեն հզորացնել ու զարգացնել Հայաստանը: Որպես օրինակ նշենք համագործակցությունը Ոստիկանության ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ հայկական 911 ծառայության ներդրման հարցում: Հետագա նախաձեռնությունների շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան՝ մարդասիրական նախագծերի իրականացման համար:

Փոխնահանգապետը կմասնակցի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպած միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա զեկուցումով՝ ներկայացնելով 1988թ. իր փորձառությունը Հայաստանում: Գեներալ Թաֆանելիին կհյուրընկալի Պաշտպանության նախարարությունը, որտեղ նա կայցելի մի շարք ռազմական կառույցներ. նախատեսվում է հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Խաչատուրովի հետ: Նա նաեւ կմասնակցի Հայաստանի եւ Կանզաս նահանգի հետ գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանն ու պաշտոնական ընդունելությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ