News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված չի եղել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մեկնել է արտերկիր, իսկ թե կոնկրետ որտեղ, նպատակահարմար չգտավ հրապարակել, եւ Հայաստան կվերադառնա այս շաբաթ:

Գրասենյակի ղեկավարն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ճաշկերույթին եւ հրավեր էլ չի եղել մասնակցելու: Նա նաեւ հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե վերջին շրջանում սրվել են Քոչարյանի եւ Պուտինի հարաբերությունները, վերջինս փորձել է նրա հետ հանդիպել, իսկ ՌԴ նախագահը մերժել է. «Այդ տեղեկությունները իրականության հետ որեւէ առնչություն չունեն»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից: Ըստ այդ աղբյուրների` վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել  է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: «Այլապես ի՞նչ է նշանակում` Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահը ժամանելու է Երեւան»,- արձանագրել էր թերթի զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ