News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե հայկական կողմը ֆինանսական միջոցներ գտնի, ապա Իրանը պատրաստ կլինի անհապաղ սկսել Իրան-Հայաստան երկաթուղու իր հատվածի շինարարությունը՝ Ջուլֆայից մինչեւ Մեղրիի անցակետ: Այս մասին դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին՝ անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը:

«Մենք Հայաստանի իշխանություններին հայտնել ենք, որ եթե ներդրողներ գտնվեն, եւ դրա շնորհիվ հնարավոր լինի Հայաստանի տարածքում Վրաստանի, այնուհետեւ Ռուսաստանի հետ կապ հաստատող  երկաթգիծ կառուցել, ապա մենք պատրաստ կլինենք անհապաղ սկսել մեր հատվածի շինարարությունը՝ Իրանի պետական բյուջեի միջոցների հաշվին», - ընդգծել է դեսպան Մոհամադ Ռեիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ