News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանում սպառողների համար գազի սակագինը նախօրեին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը գնի կայունության ապահովումն էր, հաղորդում է Panorama.am-ը: 

«Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարեւոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեեւ դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Վիգեն Սարգսյանն ու տեղեկացրել, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետեւանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության համար, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձեւով:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է՝ «փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը», որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի եւ սպառողի համար հաշվարկված գնի միջեւ:

Արդյունքում` թեեւ Ռուսաստանը նախօրեի համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն՝ Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան, բայց Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

«Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանա, որովհետեւ գազի այն գինը, որ դրված էր պայմանագրում, ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որ օգտագործվել է սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ հաշվարկ կատարելիս: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկի մեջ օգտագործվել է 189, որն էլ եղավ այն թիվը, որի վրա փաստորեն մենք կարողացանք բանակցել եւ պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ»,- նշեց Վիգեն Սարգսյանը եւ վստահեցրեց, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջող ավարտ չունենային, Հայաստանը ստիպված կլիներ կրկին վերանայել ներքին սակագները.

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ