News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, պրոֆ. Յասին Աքթայը հայտարարել է, թե թուրք կոչվող ցեղ չկա, այն սինթեզ է։

Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Բայբուրթի համալսարանում կազմակերպված գիտական կոնֆերանսի ժամանակ Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, պրոֆ. Յասին Աքթայը, մի ուսանողի՝ «սոցիալական պետություն լինելու համար երկրում մեծամասնություն կազմող ազգի ազգայնականությունը ոտքերի տակ առնելը ձեր կարծիքով ճի՞շտ է» հարցին ի պատասխան, ասել է. «Եթե այս երկրում միայն թոււրքերի հետեւից գնաս, դրա արժեքը շատ բարձր կլինի։ Թուրքիան կհանգեցնի պառակտման։

Քեզ ասել են, որ դու թուրք ես։ Իսկ ի՞նչ է նշանակում թյուրքականություն։ Միջին Ասայից եք եկել։ Նայիր, մեր քանիսի՞ պապն է Միջին Ասիայից եկել։ Հարցրու խնդրում եմ։ Ի՞նչ է թուրքը։  Քո ասած թուրքը սինթեզ է։ Թուրք անունով ցեղ չկա»,-ասել է Յասին Աքթայը։

Էրդողանի կուսակցի այս խոսքերը Թուրքիայում մեծ արձագանք են գտել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ