News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գազային ոլորտում Հայաստանի համագործակցությունը Իրանի հետ կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից: Այդ մասին դեկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն ընդլայնվում են, քանի որ երկու երկրներն էլ բարեկամ են մեզ: Իրանը երկար ժամանակ համագործակցում է Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում, որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել: Հայտնի է, որ գազի դիմաց մենք էլեկտրաէներգիա ենք ներկրում Հայաստանից»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով, Իրանը պատրաստ է է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում: «Կարծում եմ՝ դա որեւէ կերպ չի հակասում նրան, որ Հայաստանը էներգետիկ կապեր ունի նաեւ Ռուսաստանի հետ, եւ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը հանձնվեց ռուսական կողմին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները կարեւորում եմ ազգային եւ ռազմավարական շահերը»,- նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ