News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության գործողությունները դեկտեմբերի 2-ին արանի են դատապարտման: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալիկ Արզումանյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ կազմակերպված ակցիաների մանսակիցներին բերման ենթարկելու փաստը:

Պատգամավորի խոսքով, համաձայն Հայաստանի Սահմանադրության, պետությունը պետք է հարգի իր քաղաքացիների արժանապատվությունը, յուրաքանչյուրն իրավունք ունի հայտնել իր կարծիքն ու բողոքի խաղաղ ցույցեր անել: «Սակայն դեկտեմբերի 2-ին քաղաքացիների այդ իրավունքը կոպտորեն խախտվել է: Առնվազն 110 քաղաքացիների, այդ թվում՝ մեկ անչափահասի, ապօրինաբար բերման են ենթարկել: Տվյալ ապօրինությունը արժանացել է դատապարտման տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»:

Արզումանյանը նշել է, թե ամենացավալին այն է, որ իշխանությունները նույնիսկ չգիտակցեցին, որ իրավապահներին ապօրինության մղելով, Գյումրին «հենակետի» վերածելով, «զավթելով» Երեւանի կենտրոնը, տրանսպորտային կոլապս ստեղծելով, հարուցեցին ժողովրդի ատելությունը Պուտինի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ