News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավտոմոբիլային նավիգացիայի շուկայում թվային քարտեզագրության եւ նավիգացիոն ծառայությունների մատակարար NAVITEL®-ը հայտարարել է Հայաստանի նավիգացիոն քարտեզի մանրածախ վաճառքի մասին:

Հայաստանի քարտեզում 985 քաղաքա ու բնակավայր կա: Քարտեզը ներառում է տների կառույցներն ու շինությունների հասցեները: Հանրապետության մայրաքաղաք Երեւանը ներկայացված է ճանապարհա-փողոցային ողջ ցանցով ու հասցեների բազայով, որոնման համար հասանելի են 25200 յուրահատուկ հասցեներ: Քարտեզի վրա ցույց է տրված  22 878 կմ-անոց ճանապարհային գրաֆիկ: Քարտեզում որոնման համար տվյալները տրված են հայերեն, անգլերեն ու ռուսերեն:

«Բացի այդ, ավելացված է Հայաստանի ազգային պատկերասրահի եռաչափ մոդելը, որը հանրապետությունում գեղարվեստի գլխավոր թանգարանն է ու ԱՊՀ տարածքում ամենախոշոր թանգարաններից մեկը»,- ասվում է նավիգատորի կայքում

Հայաստանի քարտեզում ընդգրկված են քաղաքների ու բնակավայրերի բնակելի ու արդյունաբերական ենթակառույցները, մանրամասն ճանապարհային ցանց՝ այդ թվում բոլոր փողոցներն ու ճանապարհները՝ հաշվի առնելով շարժման ուղղությունը, խաչմերուկները, շրջանաձեւ շարժումն ու նավիգացիոն նշանակության այլ տեղեկատվություն:

Նոր ապրանքի արտոնագիր հնարավոր է ձեռք բերել www.allsoft.ru ինտերնետ-խանութում, ինչպես նաեւ www.navitel.ru կայքի «Գնել» բաժնում: Android համակարգում Նավիթել Նավիգատոր ծրագրի օգտատերերը Հայաստանի քարտեզը կարող են ձեռք բերել Google Play-ի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ