News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կիեւում, դեկտեմբերի 4-ին, կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո, նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ։

Նախարարները եւ համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։  

ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափի կարեւորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ