News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան շատ արդյունավետ էր եւ շատ խնդիրներ արդեն իրենց լուծումը գտնում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հավելելով, որ Մաքսային միության անդամակցությունը ենթադրում է հայ ժողովրդի ավտանգություն եւ տնտեսական գործունեության ակտիվություն: Նրա խոսքով՝ «եւ-եւ»-ի քաղաքականությունը շարունակում է գործել եւ Հայաստանը շարունակում է համագործակցել Եվրոպայի հետ եւ խորացնել իր հարաբերությունները:

Ասուլիսի մյուս բանախոս, նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ  Հայաստանը աղքատ որբ ազգական չէ, քանի որ աշխարհագրական կարեւոր դիրք ունի եւ Հայաստանի համար պայքար է գնում ու ռեսուրսներ են դնում իրենց շահերը պաշտպանելու համար: «Ես կարծում եմ, որ այս պայքարում Ռուսաստանը  հաղթեց, բայց շատ թանկ է նստելու իր վրա: Այդ պրիզի, հաճույքի համար շատ թանկ է վճարելու եւ մեր տնտեսությունը պետք է զարգացնի եւ սիրաշահի: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանը վերագրավեց Հայաստանը, քանի որ տեսավ, որ գնում է Եվրոպա: Նա տարիների ընթացքում Հայաստանը թուլացնելով կարծում էր, թե պետք է գնանք ասենք. «Արի մեզ փրկի», բայց որ տեսավ նման բան չենք անում, ինքը եկավ ու գրավեց»,-ավելացրեց Ազատ Արշակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ