News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


NEWS.am-ին հաջողվել է պարզվել ծխախոտը ձեռքին եւ առանց ամրագոտու երթեւեկող բարձրաստիճան ոստիկանի ինքնությունը։ Մեր տեղեկություևներով՝ նա Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակում դասակի հրամանատար է, փոխգնդապետ Կարեն Ներսիսյան։

Ոստիկամնության լրատվական ծառայությունցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տեսանյութը ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիների երթը հսկող Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակից, ոստիկանության փոխգնդապետը մեքենան վարում էր առանց ամրագոտու,  ծխախոտը ձեռքին։ NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը տեսնելով՝ նա թաքցրել է ծխախոտը եւ պահանջել, որ լրագրողն անջատի տեսախցիկը։ Այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է լուսանկարել բարձրաստիճան ոստիկանին ծխախոտը ձեռքին։

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով տրանսպորտային միջոցներում վարորդի կողմից ծխելը համարվում է օրենքի խախտում եւ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տպել
Ամենաշատ