News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին: «Այցելության ընթացքումյ ծրագրվում է քննարկել հարցերի լայն շրջանակ: Նա կհանդիպի նաեւ մամուլի հետ եւ կկարողանաք տալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը»,-հավելել է դիվանագետը:

Ի պատասխան այն հարցին, հնարավոր կլինի արդյոք Իրանի ԱԳ նախարարին հարցնել բնական գազի մասին, Ռեիսին ժպիտռով է պատասխանել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեիսին հասկացրել էր, որ Իրանը Հայաստանին գազը Ռուսաստանից էժան գնով կվաճառեր: Դրանից հետո Հայաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանին գազ կվաճառեր սահմանի վրա հազար քմ դիմաց առնվազն 400 դոլարի դիմաց (Ռուսաստանը դա անում է 189 դոլարով): Այսօր դեսպան Ռեիսին հավելել է, որ բարեկամ երկրների հանդեպ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցում ցուցաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ