News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թեհրանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները խանգարում էին նաեւ Հայաստանի հետ էներգանախագծերի իրականացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին: Դրանից հիմնական վնասը կրում են իրանցիները, ինչպես նաեւ Իրանի տնտեսական գործընկերները:

«Մասնավորապես, մենք ցավում ենք դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի նվազման համար»,-նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Ժնեւյան անակցությունների արդյունքում Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացման շնորհիվ Հայաստանի ու Իրանի միջեւ բանկային գործարներն էլ ավելի կհեշտանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ