News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ  ԵԽԽՎ փոխնախագահ,  Ֆրանսիային խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, պատգամավորներ Գի դը Սյենը, Ժան Պյեր դը լա Նուանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ, պատգամավորներ Արա Բաբլոյանը եւ   Նաիրա Կարապետյանը այցելել են Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու  1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունել է  պատվիրակության անդամներին` բարձր գնահատելով  ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ներդրումը երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Քաղաքապետն առանձնահատուկ նշել է երկրաշարժից հետո Ֆրանսիայի կառավարության եւ ֆրանսիական տարբեր կազմակերպությունների կողմից Գյումրի քաղաքին ցուցաբերված մեծ  աջակցության մասին:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին ողջույնի ջերմ խոսքեր են հղել քաղաքապետին, հակիրճ ներկայացնելով նաեւ իրենց խմբի գործունեությունը եւ մոտ ապագայում նախանշված ծրագրերը, այնուհետեւ պատվիրակության անդամների կողմից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի խորհրդարանի մեդալով: 

Հանդիպումից հետո քաղաքապետը ֆրանսիացի բարեկամների հետ ծաղիկներ են դրել  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղակայված 88-ի անմեղ զոհերի հուշարձանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ