News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն առայժմ իր նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման նախագահի թեկնածուն չէ։ Այս մասին ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավորը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի՝ դեկտեմբերի 9-ին կայացած առաջին մամուլի ասուլիսում։

«Քաղաքական միավորումը պետք է մասնակցի ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին։ Թե ով կլինի թեկնածուն, կորոշի միավորման համաժողովը լայն քննարկումների եւ, ինչու ոչ, քվեարկության արդյունքում։ Նախնական քվեարկության ինստիտուտը Հայաստանում ձեւավորված չէ, թեկնածուները ընտրվում են շատ նեղ շրջանակում»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագրի»  նպատակը նաեւ այս մշակույթը ձեւավորելն է։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ